Հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Միայն այս հայրենիքի վրա կարող ենք հոգևորապես աճել և զարգանալ: Մեր անցյալն ուրանալ չենք կարող, եթե իհարկե տգիտության ու միակողմանի հասկացողության թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրա:
Գարեգին վրդ. Հովսեփյան
(1907 թ.)
Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին:
Այսինքն՝ դու, որ մարդ ես և բազում դատապարտության արժանի, դու ո՞վ ես, օրենսդիրների՞ց ես, թե՞ դատավորներից, փրկողների՞ց, թե՞ կորստյան մատնողներից:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...